Մատչելիության հղումներ

Մարիա Կարապետյանն՝ ընդդիմության հավաքների ու ՔՊ-ից ձայն ստանալու շանսերի մասին


«Չորրորդ տարին է՝ ընդդիմությունը այդ նույն սկավառակն է պտտում, մեզ տալով վերջին հնարավորություն՝ շարժումները հերթական կամ վճռական փուլ մտցնելով և այդպես շարունակ», - «Ազատության» հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Մարիա Կարապետյանը։

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը երեկ վարչապետ Փաշինյանին հորդորեց հրաժարական տալ՝ ասելով, որ սա վերջին հնարավորությունն է քաղաքակիրթ ճանապարհով հեռանալու։

«Իսկ նախորդ շարժումները բավականաչափ վճռական չէին, երբ մեզ սպառնում էին էլ ավելի վատ բառապաշարով, ասելով, որ վատ է լինելու, եթե չհամաձայնենք իրենց առաջարկված «լուծումներին»», - հավելեց իշխանական պատգամավորը։

Հարցին, թե ինչո՞ւ չեն երկխոսության գնում, Կարապետյանը պատասխանեց. - «Ֆաշիստ է նա, ֆաշիստի հետ ի՞նչ քննարկենք»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում.

XS
SM
MD
LG