Մատչելիության հղումներ

ՌԴ ՊՆ-ը հայտարարել է գիշերը ԱԹՍ-երի հարձակման մասին


ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ հունվարի 27-ի գիշերը անօդաչու սարքերը հարձակվել են ռուսական տարածքի վրա։ Գերատեսչության տվյալներով՝ ռուսական հակաօդային պաշտպանության ուժերը «ոչնչացրել և որսացել են ուկրաինական 32 անօդաչու թռչող սարքեր»։

Ըստ հաղորդագրության՝ դրանցից 15-ը որսացել են Վորոնեժի, 11-ը՝ Բելգորոդի, չորսը՝ Կուրսկի շրջաններում, մեկական Օրյոլի և Տվերի մարզերում։

Ուկրաինական կողմն այս տեղեկություններին դեռ չի արձագանքել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG