Ռուսաստանի պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը պաշտոնական այցով ժամանել է Հյուսիսային Կորեա, հայտնում է «Կոմերսանտ»-ը՝ վկայակոչելով Ռուսաստանի ռազմական գերատեսչության մամուլի ծառայությունը։
Բելաուսովը կհանդիպի հանրապետության ռազմական ղեկավարության հետ։
Վերջին անգամ նա ռուսական պատվիրակության հետ Փհենյան էր այցելել հունիսին։ Այդ ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր ստորագրեցին, իսկ նոյեմբերին Մոսկվան և Փհենյան վավերացրեցին այն։
Փաստաթղթի հոդվածներից մեկում նշվում է՝ եթե կողմերից որևէ մեկը ռազմական հարձական ենթարկվի այլ պետության կամ պետությունների կողմից և հայտնվի պատերազմում, մյուսն անհապաղ ռազմական և այլ աջակցություն կցուցաբերի։ Արևմտյան մամուլը նոյեմբերի կեսերին արդեն գրեց, որ հյուսիսկորեացի զինվորներն ու սպաները ռուսական զորքերի կազմում Կուրսկի մարզում կռվում են Ուկրաինայի դեմ։