Լիպեցկի շրջանի իշխանությունները հայտնել են փետրվարի 13-ի գիշերը անօդաչու թռչող սարքի հարձակման մասին։ ՌԴ պաշտպանության նախարարությունն էլ տեղեկացրել է, որ 83 ԱԹՍ է խոցվել Ռուսաստանի շրջանների վրա։
Լիպեցկի շրջանի ղեկավար Իգոր Արտամոնովի խոսքով՝ անօդաչու թռչող սարքերից մեկի բեկորներն ընկել են օդափոխման կայանի տարածքում, ինչի հետևանքով աշխատակիցներից մեկը վիրավորվել է։ ԱԹՍ բեկորներն ընկել են նաև երկու առանձնատան վրա։ Այնտեղ զոհեր և վիրավորներ չկան։
Telegram-ի ալիքները, վկայակոչելով տեղի բնակիչներին, հայտնել են, որ գիշերը անօդաչու սարքերը հարձակվել են ոչ միայն Լիպեցկի, այլև Ելեցի վրա։
Լիպեցկ քաղաքի արդյունաբերական հատվածում 12 պայթյուն է որոտացել։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ գիշերը 83 ուկրաինական անօդաչու թռչող սարք խոցելու մասին: Գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ սահմանային Բրյանսկի շրջանում խոցվել է 37 ԱԹՍ, 12-ը՝ Կուրսկի և Լիպեցկի, 9-ը՝ Տվերի, իսկ մնացածը՝ Բելգորոդի, Կալուգայի, Սմոլենսկի, Վորոնեժի և Ռոստովի շրջաններում: