Ռուսաստանի առնվազն 20 ռեգիոններում սկսվել է կամավորների զանգվածային հավաքագրում՝ կարևորագույն օբյեկտների պաշտպանության համար, հաղորդում է ռուսական «Կոմերսանտը»։
Մինչ այդ Պետդուման օրենք էր ընդունել, որը թույլ է տալիս պահեստազորին կանչել հատուկ հավաքների ոչ միայն պատերազմական, այլև խաղաղ ժամանակներում (պաշտոնապես ներկայումս Ռուսաստանը պատերազմի մեջ չէ, Ուկրաինայի դեմ ընթանում է «հատուկ գործողություն»)։
Ըստ թերթի, հավաքագրումը ընթանում է Լենինգրադի մարզում, Թաթարստանում, Բաշկորտոստանում, Նիժնի Նովգորոդի մարզում և Ուկրաինային սահմանակից շրջաններում, որտեղ պահեստազորայինները հիմնականում կօգտագործվեն անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարելու համար։