Ռուսաստանի կենտրոնական բանկը բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 19-ից հասցնելով 21 տոկոսի։ Սա ամենաբարձր ցուցանիշն է վերջին 20 տարվա մեջ, ինչի հետևանքով երկրում վարկերը կթանկանան թե' գործարարների, թե' սպառողների համար։ Դա, իր հերթին, կարող է նվազեցնել տնտեսական ակտիվությունը, մյուս կողմից՝ զսպել գնաճը։
Որոշման մեջ Կենտրոնական բանկը փաստել է, որ այս տարի սղաճը նախատեսվածից նկատելի բարձր է եղել, չբացառելով, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքն առաջիկայում է՛լ ավելի բարձրացվի։