Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նոր շփումները կարող են կայանալ արդեն հաջորդ շաբաթ, ռուսական Առաջին ալիքին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ և Ներդրումների ֆոնդի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը:
Ավելի վաղ Դմիտրիևը լրագրողներին հայտնել էր, որ այս շաբաթ նախագահ Պուտինի հանձնարարությամբ Վաշինգտոնում հանդիպումներ է անցկացրել ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի վարչակազմի առանցքային պաշտոնյաների հետ: Դմիտրիևի խոսքով՝ բանակցությունների ընթացքում քննարկվել են ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների վերականգնմանն ուղղված բազմաթիվ հարցեր, այդ թվում՝ տնտեսական համագործակցությունը, ինչպես նաև ուղիղ ավիահաղորդակցության վերականգնումը: