Մատչելիության հղումներ

Տավուշում սահմանազատման դեմ բողոքի ակցիաները շարունակվում են


Գյումրի-Արմավիր ճանապարհը ապրիլի 29-ի առավոտյան
Գյումրի-Արմավիր ճանապարհը ապրիլի 29-ի առավոտյան

13։30

Ըստ Տավուշը հանուն հայրենիքի նախաձեռնության ֆեյսբուքյան հրապարակման՝ Երևանում փակվել է նաև Մյասնիկյան պողոտան։ Ոստիկանությունը 11։30-ի դրությամբ հայտնել էր, որ փակ ճանապարհներ մայրաքաղաքում չկան։

11:30

Երթևեկությունն Արմավիր-Գյումրի ճանապարհով վերականգնվել է:

10:20

Հայաստանում շարունակվում են բողոքի ակցիաները՝ հաջակցություն տավուշցիների։

Երևանի տարբեր հատվածներում, ըստ Տավուշը հանուն հայրենիքի ֆեյսբուքյան էջի, մի շարք պաստառներ են փակցվել «Սաղ տանք, խախանդ ապրենք», «Լռեք, թող հանձնի» և նմանատիպ այլ գրառումներով։

Մարզերից այս պահին հայտնի է Արմավիրից Գյումրի միջպետական ճանապարհի փակ լինելու մասին։ Այստեղ են նաև ընդդիմադիր պատգամավորները։

  • Տավուշում ընթացող սահմանազատման գործընթացն արդեն մեկ շաբաթից ավելի է՝ ուղեկցվում է բողոքի ակցիաներով ինչպես սահմանի տվյալ հատվածի, այնպես էլ Հայաստանի այլ շրջաններում, այդ թվում՝ Երևանում: Տեղում բողոքող տավուշցիներն ասում են՝ միակողմանի զիջումներ են արվում, անվտանգային լուրջ խնդիրներ են ստեղծվում։
  • Իշխանությունները, մինչդեռ, հայտարարում են, որ սրանով անվտանգային ռիսկերն են նվազում։ Վարչապետ Փաշինյանը երեկ ԱՄՆ պետքարտուղարի հետ զրույցում ասել է, որ Ոսկեպար, Կիրանց ու Բերքաբեր գյուղերի բնակիչների մտահոգությունները հասկանալի են, և ամեն ինչ կարվի նրանց լեգիտիմ մտահոգությունները հասցեագրելու համար:։
  • Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են, ավելի վաղ շեշտել էր նա։
  • Ապրիլի 19-ին Երևանն ու Բաքուն հայտարարեցին, թե «նախնական համաձայնեցրել են»՝ Տավուշ-Ղազախ սահմանի որոշ հատվածներ համապատասխանեցնել «Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող միջհանրապետական սահմանին»։

Ըստ այդմ, հայկական կողմը հետ կքաշվի Բաղանիս-Այրում, Աշաղը Ասկիպարա, Խեյրիմլի ու Ղըզըլհաջիլի գյուղերի ուղղություններով։

Գործընթացն առայժմ չի վերաբերում Բերքաբերի դիմաց գտնվող հայկական տարածքներին, որոնք Ադրբեջանի վերահսկողության տակ են, և Ոսկեպարին հարակից միջպետական ճանապարհի հատվածին, որը դեռ մնում է հայկական վերահսկողության տակ:

  • Մինչ այժմ հայտարարվել է Հայաստան - Ադրբեջան սահմանին ընդհանուր թվով 28 սահմանային սյան տեղադրման մասին:

XS
SM
MD
LG