ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հեռախոսազրույց են ունեցել:
Ըստ հաղորդագրության՝ մտքեր են փոխանակվել նաև Իրանի և ԱՄՆ-ի միջև միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների ընթացքի շուրջ։
Ռուսական կողմը հաստատել է իր պատրաստակամությունը՝ նպաստելու այդ երկխոսության առաջխաղացմանը։
Իրանի ԱԳ նախարարն այսօր ավելի վաղ հայտարարել էր, որ Թեհրանը պատրաստ է բանակցություններ վարել եվրոպական խոշոր տերությունների հետ՝ Իրանի կողմից միջուկային զենք ձեռք բերելու հնարավորության վերաբերյալ նրանց մտահոգությունները լուծելու համար։