Այսօր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
«Երկու կողմերը վերահաստատեցին իրենց փոխադարձ հանձնառությունը՝ համապարփակ կերպով ամրապնդելու ռուս-ադրբեջանական դաշնակցային հարաբերությունները և համաձայնեցին շարունակել անձնական շփումները», - ասվում է Կրեմլի հայտարարության մեջ։
Կրեմլի հաղորդմամբ՝ հեռախոսազրույցի ընթացքում Պուտինը շնորհավորել է Ալիևին՝ ծննդյան օրվա առթիվ, նշվում է, որ զրույցին միացել է նաև Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևան։