Լոգիստիկ լուծումները վկայում են այն մասին, որ կա մեծ ներուժ, որը մենք պետք է բացահայտենք, որովհետև Հայաստան-Ղազախստան և՛ առևտրային հարաբերությունները, և՛ նաև տրանզիտ պոտենցիալը շատ մեծ են, և դրանք պետք է օգտագործվեն և՛ մեր տնտեսվարողների կողմից, և՛ ղազախական: Փորձելու ենք խթաններ ապահովել, որպեսզի դա տեղի ունենա», - այս մասին Ղազախստանում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Անդրադառնալով «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը՝ փոխվարչապետն իր խոսքում ընդգծել է. «Մենք բազմիցս նշել ենք, որ թե՛ TRIPP-ը, թե՛ «Խաղաղության խաչմերուկը», շատ լուրջ ռեգիոնալ նշանակություն ունեն և շատ հստակ տեղավորվում են լոգիստիկ քարտեզի վրա մեծ ռեգիոնալ իմաստով: Երբ մենք այդ նախագծերը ավարտին հասցնենք, դուք կզգաք, թե տարածաշրջանում ինչ ադապտացումներ են տեղի ունենում լոգիստիկ իմաստով, անհնարին է, որ մեծ լոգիստիկ նշանակություն չունենա «Խաղաղության խաչմերուկը» մեծ ռեգիոնալ իմաստով»:
Հարցին, թե այս Աստանայում բանակցությունների ընթացքում արդյոք այս հարցին և՞ս անդրադառնալու են, փոխվարչապետն արձագանքեց. «Անուղղակի իհարկե, քանի որ լոգիստիկ հարցերն ու առևտուրը լինելու է առանցքային թեմա և այդ իմաստով անդրադարձ կլինի: Այնուամենայնիվ, «Խաղաղության խաչմերուկի» շահառու կլինի նաև Ղազախստանը», - ընդգծեց Մհեր Գրիգորյանը: