Պաշտպանության նախարարության N զորամասի ճաշարանի խոհանոցային հատվածում բռնկված հրդեհը մարվել է, հաղորդում է ռազմական գերատեսչությունը՝ նշելով՝ տուժածներ չկան:
Ըստ հաղորդման՝ հրդեհի բռնկման հանգամանքները, ինչպես նաև նյութական վնասի չափը ճշտվում են:
Դեպքից այլ մանրամասներ գերատեսչությունը չի հաղորդում։
Մամուլը գրել էր, թե զորամասի ճաշարանի խոհանոցային հատվածում բռնկված փոքր «հրդեհն անխուսափելի էր, քանի որ ճաշարանը հին էր»։ Նախարարությունը հերքել է՝ նշելով, որ այդ պնդումը չի համապատասխանում իրականությանը:
«Տվյալ ճաշարանը վերանորոգվել է և նոր գույքով համալրվել նախորդ տարի՝ 2024 թվականին», - Ֆեյսուքում գրել է նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։