Երևանում բարդ եղանակային պայմանների պատճառով Հայաստանում Ռուսաստանի դեսպանի ավտոմեքենան ճանապարհատրանսպորտային պատահարի մեջ է ընկել, հաղորդում է ՌԴ դեսպանատունը։
Հաղորդագրության համաձայն՝ դեսպան Սերգեյ Կոպիրկինը և վարորդը թեթև վնասվածքներ են ստացել, նրանց անհրաժեշտ բուժօգնություն է ցուցաբերվել։ Նրանց առողջությանը ոչինչ չի սպառնում, նշում է դեսպանատունը։
Երևանում տեղացող առատ ձյան պատճառով երթևեկությունը կաթվածահար է եղել, փետրվարի 21-ի դասերը դպրոցներում հետաձգվել են։