Մոսկվան ողջունում է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գազայից հետո ուկրաինական կարգավորման վրա կենտրոնանալու ցանկությունը։ Այդ մասին այսօր հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։
«Ռուսական կողմը շարունակում է բաց մնալ խաղաղության միտված երկխոսության համար։ Հուսով ենք, որ Միացյալ Նահանգների ազդեցությունն ու նախագահ Թրամփի դիվանագիտական վարպետությունը կդրդեն ուկրաինական կողմին ավելի ակտիվ և խաղաղ համաձայնագրին ավելի հակված լինել», - նշել է Պեսկովը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ