Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր հանդիպել է ԱՄՆ պաշտպանական անվտանգության համագործակցության գործակալության տնօրեն Մայքլ Միլլերի հետ:
Հայաստանի ռազմական գերատեսչության լրատվականի փոխանցմամբ՝ քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-ԱՄՆ գործընկերության շրջանակում ՀՀ պաշտպանական բարեփոխումների աջակցության նպատակով իրականացվող ծրագրերին վերաբերող հարցեր:
Պապիկյանն աշխատանքային այցով ԱՄՆ է ժամանել կիրակի օրը, երեկ Վաշինգտոնում մասնակցել է AUSA միջազգային ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը, շրջել ցուցահանդեսի տաղավարներում: