Մատչելիության հղումներ

Պեկինում հանդիպել են Չինաստանի, Իրանի և Ռուսաստանի փոխարտգործնախարարները


 Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի փոխարտգործնախարարները Պեկինում, 14-ը մարտի, 2025թ․
Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի փոխարտգործնախարարները Պեկինում, 14-ը մարտի, 2025թ․

Պեկինում այսօր հանդիպել են Չինաստանի, Իրանի և Ռուսաստանի փոխարտգործնախարարները, մտքեր փոխանակել «Իրանի միջուկային ծրագրի ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ»։

Համատեղ հայտարարության մեջ կողմերն ընդգծել են «բոլոր անօրինական, միակողմանի պատժամիջոցների վերացման անհրաժեշտությունը», փոխանցում է իրանական Mehr գործակալությունը։

«Չինաստանը, Ռուսաստանը և Իրանը նշել են, որ համապատասխան կողմերը պետք է պարտավորություն ստանձնեն՝ լուծելու ներկա իրավիճակի խորքային պատճառները և հրաժարվեն պատժամիջոցներից, ճնշումներից կամ ուժի սպառնալիքից», - եռակողմ հանդիպումից հետո ասել է Չինաստանի փոխարտգործնախարար Մա Չժաոսուն։

Դիվանագետներն ընդգծել են, որ «փոխադարձ հարգանքի» վրա հիմնված երկխոսությունը խնդրի միակ գործնական լուծումն է՝ կոչ անելով «համապատասխան կողմերին ձեռնպահ մնալ ցանկացած գործողությունից, որը կարող է սրել իրավիճակը և կարող է խաթարել դիվանագիտական ջանքերը»։

Օրեր առաջ էլ Իրանը, Ռուսաստանն ու Չինաստանը համատեղ ռազմածովային զորավարժություններ են անցկացրել՝ եռակողմ ռազմական կապերն ամրապնդելու նպատակով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG