Իրանը, Չինաստանն ու Ռուսաստանը եռակողմ հանդիպում կանցկացնեն Պեկինում, հայտարարել է Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։
Հանդիպումը կլինի այս ուրբաթ՝ երեք երկրների փոխարտգործնախարարների մակարդակով։
Իրանի արտգործանախարության ներկայացուցիչը հայտնել է, որ քննարկվելու են Իրանի միջուկային ծրագրի ու պատժամիջոցների վերաբերյալ հարցեր։
Նախօրեին հաղորդվեց նաև, որ Իրանը, Ռուսաստանն ու Չինաստանը համատեղ ռազմածովային զորավարժություններ են սկսել ՝ եռակողմ ռազմական կապերն ամրապնդելու նպատակով։