Մոսկվայի "Алые Паруса" բնակելի համալիրում այսօր առավոտյան պայթյուն է որոտացել, նախնական տեղեկություններով կան զոհեր և վիրավորներ:
Բազմաթիվ լրատվամիջոցներ և Telegram ալիքներ, վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրներ, հայտում են, որ պայթյունը, ենթադրաբար, մահափորձ է եղել։
Արմեն Սարկիսյանը, որը հայտնի է նաև որպես «Գորլովսկի», մահացել է, հայտնում է ռուսաստանյան պետական ՏԱՍՍ-գործակալությունը՝ վկայակոչելով բժշկական ծառայություններում իր աղբյուրները։ Լրատվամիջոցը նշում է, որ Սարկիսյանի մահվան լուրը հաստատել են նաև նաև նրա մերձավորները, այդ թվում՝ Գորլովկայի քաղաքապետ Իվան Պրիխոդկոն։
ՏԱՍՍ-ն ավելի վաղ հայտնել էր, որ Արմեն Սարկիսյանը պայթյունի հետևանքով ծանր վիրավորում է ստացել։
Ռուսական պետական լրատվամիջոցները պնդում են, թե սա «մանրամասն ծրագրված մահափորձ էր՝ հենց Սարկիսյանի դեմ։ Իրավապահները որոնում են կազմակերպիչներին, հայտարարել է ՏԱՍՍ-ը։
Վերջինս հետախուզման մեջ է ուկրաինական իշխանությունների կողմից։ Սարկիսյանը այսպես կոչված Դոնեցկի ժողովրդական հանրապետության բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահն է, նա գլխավորում է նաև ARBAT գումարտակը, որը մասնակցել է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմին։
"Алые Паруса" բնակելի շենքը գտնվում է Կրեմլից 12 կմ հեռավորության վրա: