Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփին, իր ձևակերպմամբ, «տպավորիչ հաղթանակի» կապակցությամբ։
«Պարո՛ն նորընտիր նախագահ, ես անհամբեր սպասում եմ Ձեզ հետ աշխատելուն՝ հայ-ամերիկյան ռազմավարական երկկողմ հարաբերություններ կառուցելու համար՝ հիմնված մեր ընդհանուր արժեքների, առաջնահերթությունների և հետաքրքրությունների վրա»:
Փաշինյանը Թրամփին հղած շնորհավորական ուղերձում համոզմունք է հայտնում, որ նրա նախագահության օրոք ՀՀ-ԱՄՆ հարաբերություններն է՛լ ավելի կամրապնդվեն:
Ուղերձի մանրամասները՝ ստորև.
Թրամփին շնորհավորել են նաև Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։