Մատչելիության հղումներ

«ՀՀ-ն մեծապես կարևորում է ԱՄՆ դերը խաղաղության գործընթացում»․ Փաշինյանը շնորհավորել է Բայդենին


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան, ԱՄՆ նախագահ Ջո բայդեն
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան, ԱՄՆ նախագահ Ջո բայդեն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենին՝ Անկախության օրվա առթիվ:

Իր ուղերձում Փաշինյանը, մասնավորապես, նշել է, որ Միացյալ Նահանգների ստեղծման հիմքում դրված ազատության, արդարության և ժողովրդավարության համընդհանուր արժեքները, ինչպես նաև Անկախության հռչակագրում արտացոլված գաղափարները շարունակում են ոգեշնչման և քաջալերանքի աղբյուր լինել ողջ աշխարհում:

Ընդգծելով, որ Հայաստանը մեծապես կարևորում է Միացյալ Նահանգների դերը տարածաշրջանում խաղաղության հաստատման գործընթացում և խորապես գնահատում է ԱՄՆ-ի աջակցությունը Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը, անկախությանը, ժողովրդավարությանը, տարածքային ամբողջականությանը և սահմանների անխախտելիությանը՝ 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրին համապատասխան՝ Հայաստանի վարչապետը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը խաղաղության օրակարգին։

Փաշինյանը վստահություն է հայտնել, որ Երևան-Վաշինգտոն շարունակական ու ամրապնդվող գործընկերությունը կնպաստի խաղաղ և ավելի բարեկեցիկ ապագայի կերտմանը` երկու երկրների և տարածաշրջանի համար:

ԱՄՆ-ը նշում է Անկախության 248-րդ ամյակը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG