Միջադեպ Ազգային ժողովի նիստի ժամանակ՝ ընդդիմադիր և իշխանական պատգամավորների միջև, բանը հասավ անգամ ձեռնամարտի:
Երբ ամբիոնին եզրափակիչ ելույթի համար մոտեցավ իշխանական Բաբկեն Թունյանը, լեզվակռիվ սկսվեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ու դաշնակցական Արծվիկ Մինասյանի միջև, որից հետո արդեն դահլիճում նստած իշխանական ու ընդդիմադիր պատգամավորներից ոմանք գործի դրեցին ձեռքերը:
Խորհրդարանում դրանից առաջ ընդհանուր մթնոլորտը լարված էր «Ցեղասպանությունը, Արարատը ուրանալու» փոխադարձ մեղադրանքների պատճառով: Վեճից ու քաշքշուկից առաջ դաշնակցական պատգամավոր Արծվիկ Մինասյանը հայտնել էր, որ «Հայաստան» խմբակցությունը Հայոց ցեղասպանության ժխտումը, նսեմացումը և արդարացումը քրեականացնող օրինագիծ է շրջանառության մեջ դրել: Իշխանական խմբակցության քարտուղար Հայկ Կոնջորյանը այս հայտարարությունից հետո դաշնակցականներին մեղադրեց ցեղասպանությունը Եղեռնից երեք տարի անց ուրանալու մեջ, ընդդիմության նախագիծն էլ «երեսպաշտություն» որակեց:
Առավել մանրամասն՝ ավելի ուշ