Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախատեսում է ԵԱՏՄ գագաթնաժողովին մասնակցել տեսակապի միջոցով, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով գագաթնաժողովի իր աղբյուրը։
«Փաշինյանի մասնակցությունը սպասվում է տեսակապի միջոցով»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Փաշինյանը քովիդի պատճառով չմասնակցեց դեկտեմբերի 25-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին։ Այսօր նախատեսված է ԵԱՏՄ նիստը։ Կրեմլը նախօրեին հայտարարեց՝ ակնկալում է, որ Հայաստանի վարչապետը տեսակոնֆերանսի միջոցով կմասնակցի գագաթնաժողովին։
Փաշինյանն այս մասով դեռ հայտարարություն չի արել, այսօր միայն փոքրիկ տեսանյութ է Ֆեյսբուքում տարածել՝ նշելով, որ հերթական թեստի պատասխանին է սպասում։
Երեկ օրվա ավարտին նա ֆեյսբուքյան գրառման միջոցով տեղեկացրեց, որ քովիդ թեստը կրկին դրական է և որ մինչև առողջանալը կաշխատի որոշակի սահմանափակումներով:
Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը նախօրեին ասել էր, որ Հայաստանի աշխատանքը ԱՊՀ-ում օգուտ է թե՛ երկրին, թե՛ ասոցիացիային՝ շեշտելով՝ Հայաստանը դեռևս շատ կարևոր մասնակից է և՛ ԵԱՏՄ-ում, և՛ ԱՊՀ-ում։