Մատչելիության հղումներ

Փաշինյանը ՄԻԵԴ նախագահին ներկայացրել է դատաիրավական բարեփոխումների ընթացքը


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստրասբուրգում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Մատիաս Գիյոմարի հետ հանդիպմանը ներկայացրել է Կառավարության կողմից իրականացվող դատաիրավական բարեփոխումների ընթացքը: Փաշինյանն ընդգծել է դրանց նպատակային ուղղվածությունը՝ արդարադատության համակարգի անկախություն, արդյունավետություն և հաշվետվողականության բարձրացում։

Վարչապետի աշխատակազմից հաղորդում են, որ Մատիաս Գիյոմարը դրական է գնահատել Հայաստանում ընթացող բարեփոխումները և վստահություն հայտնել, որ դրանք կնպաստեն մարդու իրավունքների պաշտպանության մակարդակի բարձրացմանը։ Նա վերահաստատել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պատրաստակամությունը՝ շարունակելու սերտ համագործակցությունը Հայաստանի Հանրապետության հետ։

Նրանք քննարկել են նաև ՄԻԵԴ-ի նախադեպային իրավունքի կիրառմանն առնչվող հարցեր և անդրադարձել արդարադատության համակարգի կայացման ու մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության ընդլայնման հեռանկարներին։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG