Մատչելիության հղումներ

Փաշինյանը և Ուրուգվայի խորհրդարանի նախագահն անդրադարձել են խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումներին


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անա Օլիվերային անդրադարձել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումներին, Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց բնակարանային ապահովման ՀՀ Կառավարության ծրագրին:

Ըստ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրության՝ զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ուրուգվայ համագործակցության օրակարգին վերաբերող հարցեր:

Վարչապետն ընդգծել է միջազգային հարթակներում միջխորհրդարանական համագործակցության զարգացման անհրաժեշտությունը, ինչպես նաև կապերի խորացումը տնտեսության, զբոսաշրջության, մշակույթի և սպորտի ոլորտներում:

Անա Օլիվերան ասել է, որ Ուրուգվայն ինչպես նախկինում, այնպես էլ այսօր իր համերաշխությունն ու աջակցությունն է հայտնում Հայաստանին և հայ ժողովրդին:

Ուրուգվայում այս տարվա մարտին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ուրուգվայի ԱԳ նախարար Օմար Պագանինիի մասնակցությամբ բացվեց Ուրուգվայում ՀՀ դեսպանությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG