Մատչելիության հղումներ

Փաշինյանն առաջնորդվել է պատերազմը հետաձգելու, ոչ թե ռիսկը չեզոքացնելու տրամաբանությամբ. Սուրենյանց


Դեմոկրատական այլընտրանք կուսակցության ղեկավար Սուրեն Սուրենյանցը չի կիսում Երևանի, նաև միջազգային հանրության ակնկալիքը, որ սահմանագծման գործընթացը կտարածվի Սյունիքում, Վայոց Ձորում, Գեղարքունիքում։

«Ի սկզբանե գործընթացը սկսվել է մի տրամաբանությամբ, այսինքն՝ համաշխարհային պատմության մեջ չեք գտնի մի դեմարկացիա/դելիմիտացիա, որ հատվածային լինի, այսինքն՝ մի կտորի վրա սկզբունքներ համաձայնեցնել առանց ընդհանրացնելու», - «Ազատության» հետ զրույցում ասաց Սուրենյանցը։

Նա հիշեցրեց, որ այս գործընթացում միջնորդներ չկան՝ հավելելով. - «Ադրբեջանին որևէ բան չի խանգարելու, մանավանդ որ պրատակոլում հստակ փակագծում նշված է, որ Ալմա-Աթայի հռչակագիրը կարող է փոխարինվել ընթացս առաջացող այլ իրավական փաստարկներով»։

Արձագանքելով հիմնականում իշխանությունների կողմից հնչող հայտարարություններին, թե մյուս տարբերակը պատերազմն էր Տավուշում, նա ասաց. - «Պատերազմի ականը այդ 4 գյուղերը չեն, ոչ էլ նույնիսկ Գեղարքունիքի ինչ-որ գյուղ, ոչ էլ նույնիսկ Տիգրանաշենը։ Պատերազմի ականը թաքնված է այսպես կոչված՝ տրանսպորտային հայտնի հաղորդակցության շուրջ անհամաձայնության մեջ, այսինքն, Ադրբեջանը պատերազմ կսկսի՝ նույնիսկ թքած ունենալով իմիջային ինչ-որ հետևանքների կամ միջազգային հանրության արձագանքի վրա, միայն այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքի» թեմայով։ Հետևաբար, ինչ էլ զիջես, ինչքան էլ փորձես խաղաղասեր երևալ, դա որևէ էֆեկտ ու նշանակություն չունի, ինչպես տեսանք»։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել տեսանյութում

XS
SM
MD
LG