Մատչելիության հղումներ

Փաշինյանն առաջարկում է քննարկել եկեղեցիների մոտ պետական դրոշը տեղադրելու հարցը


Կաթողիկոսի հետ հակասությունների ֆոնին վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկում է քննարկել եկեցիների մոտ կամ ներսում ՀՀ պետական դրոշ տեղադրելու հարցը։ Այս մասին նա հայտնել է սոցցանցերում:

Փաշինյանը նաև առաջարկել է պատարագներից առաջ բոլոր եկեղեցիներում հնչեցնել ՀՀ օրհներգը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսից պնդում է, որ կաթողիկոսը խախտել է կուսակրոնության ուխտը և պետք է հեռանա: Այս շաբաթ էլ խորհրդարանական ամբիոնից նա կաթողիկոսին մեղադրեց գործակալ լինելու մեջ: Արդեն չորս սրբազան է կալանավորված տարբեր մեղադրանքները: Նրանք այդ մեղադրանքները չեն ընդունում: Մայր Աթոռը այս ամենը որակում է շինծու և կեղծ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG