Մատչելիության հղումներ

Փարիզը Բաքվից պահանջում է դադարեցնել ապակայունացման փորձերը. Ադրբեջանից արձագանքում են


Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Նոել Բարոն, արխիվ
Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Նոել Բարոն, արխիվ

Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Նոել Բարոն հայտարարել է, որ «Բաքվի խումբը» կրկին փորձել է ապակայունացնել քաղաքական կյանքը Նոր Կալեդոնիայում։ Նա շեշտել է, որ Ադրբեջանի կողմից ձեռնարկվող ապարդյուն փորձերն անընդունելի են և պետք է անհապաղ կանխվեն։

Ադրբեջանը հերքել է այս մեղադրանքները. երկրի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն պատասխանել հայտարարել է, որ սա փորձ է՝ կոծկելու սեփական անգործությունը Նոր Կալեդոնիայի բնակչության պահանջների դեմ։

Նա շեշտել է, թե Բաքվի նախաձեռնող խումբը ձգտում է հանրությանը հասցնել «Ֆրանսիայի գաղութային քաղաքականությունը և նրա խնդիրները անդրծովյան տարածքներում»:

Ֆրանսիայի նախագահն ավելի վաղ ասել էր, որ Ֆրանսիան վերջին ամիսներին Ադրբեջանի կողմից ենթարկվել է անընդունելի միջամտության իր անդրծովյան տարածքների մեծ մասում և հատկապես Նոր Կալեդոնիայում՝ մասնավորապես, միջազգային իրավունքն ու Հայաստանը պաշտպանելու համար։

Նոր Կալեդոնիան 1853 թվականին է դարձել ֆրանսիական գաղութ, 1946 թվականին ստացել է Ֆրանսիայի անդրծովյան տարածքի կարգավիճակ։ 1998 թվականի համաձայնագրով Նոր Կալեդոնիային տրվել են ավելի մեծ ինքնավարություն և անկախության երեք հանրաքվե անցկացնելու իրավունք։

Դրանք տեղի են ունեցել 2018, 2020 և 2021 թվականներին։ Առաջին երկուսի արդյունքներով անկախության հակառակորդները հաղթել են փոքր տարբերությամբ։ Երրորդ հանրաքվեն, որում տարածքի ներկայիս կարգավիճակի պահպանմանն արդեն աջակցում էր մասնակիցների 9 տոկոսը, կանակները բոյկոտել են COVID-19 համաճարակի պատճառով։

XS
SM
MD
LG