Մատչելիության հղումներ

Պապիկյանը Ֆրանսիայում մասնակցել է EUROSATORY ցուցահանդեսի բացմանը


Լուսանկարը՝ ՀՀ ՊՆ լրատվականի
Լուսանկարը՝ ՀՀ ՊՆ լրատվականի

Այսօր Ֆրանսիա աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մասնակցել է EUROSATORY միջազգային ցուցահանդեսի բացման արարողությանը:

Պաշտպանության նախարարության լրատվական վարչության հաղորդագրության համաձայն՝ Պապիկյանը շրջել է տաղավարներում, ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին, հանդիպումներ ունեցել ռազմարդյունաբերական մի շարք ընկերությունների ներկայացուցիչների հետ։

XS
SM
MD
LG