Մատչելիության հղումներ

Պապիկյանը համագործակցության հարցերի շուրջ քննարկումներ է ունեցել մի քանի երկրների նախարարների հետ


Շումանի անվտանգության և պաշտպանության ֆորումի բացման արարողությունը, 29-ը մայիսի, 2024թ., Բելգիա
Շումանի անվտանգության և պաշտպանության ֆորումի բացման արարողությունը, 29-ը մայիսի, 2024թ., Բելգիա

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մասնակցել է Շումանի անվտանգության ու պաշտպանության ֆորումի շրջանակում կազմակերպված ԵՄ և գործընկեր երկրների պաշտպանության նախարարների աշխատանքային ընթրիքին։

Պապիկյանը ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեպ Բորելի հրավերով է մասնակցել աշխատանքային ընթրիքին, որի շրջանակում քննարկվել են եվրոպական անվտանգությանն առնչվող հարցեր, հայտնում են ՊՆ-ից։

Միջոցառման ընթացքում Սուրեն Պապիկյանը պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցության հարցերի շուրջ քննարկումներ է ունեցել Շվեդիայի, Բուլղարիայի, Հունաստանի, Կիպրոսի և Վրաստանի նախարարների հետ։

Այսօր՝ մայիսի 29-ին, ռազմական գերատեսչության ղեկավարը մասնակցել է Շումանի անվտանգության և պաշտպանության ֆորումի բացման արարողությանը և տարածաշրջանային ու միջազգային անվտանգության հարցերի շուրջ պանելային քննարկումներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG