Հազարավոր պաղեստինցիներ շարունակում են Գազայի ափամերձ տարածքով վերադառնալ իրենց լքված տներ, հայտնում է Reuters-ը:
Իսրայելական զորքերը նահանջել են նախապես համաձայնեցված գծեր, ինչի շուրջ պայմանավորվածությունը Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Համաս»-ի հետ ձեռք բերվեց այս շաբաթ:
Իսրայելում էլ սպասում են գերիների վերադարձին, որ ենթադրվում է՝ կկայանա երկուշաբթի: Համաձայնագրով նրանց վերադարձից հետո Իսրայելը պետք է ազատի իր բանտերում երկարաժամկետ պատիժ կրող 250 պաղեստինցու և պատերազմի ընթացքում ձերբակալված 1700 անձանց։