Մատչելիության հղումներ

Ուշակովն ու Ուոլցը քննարկել են Ջիդդայի հանդիպման արդյունքները


ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության գծով խորհրդական Մայքլ Ուոլց, արխիվ
ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության գծով խորհրդական Մայքլ Ուոլց, արխիվ

«Մոսկվայի և Վաշինգտոնի միջև դիվանագիտական շփումներն արդեն առկա են», - լրագրողների հետ զրույցում այսօր նշել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։

Ռուսաստանցի պաշտոնյաի խոսքով՝ նախօրեին կայացել է Վլադիմիր Պուտինի օգնական Յուրի Ուշակովի և ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության գծով խորհրդական Մայքլ Ուոլցի հեռախոսազրույցը։

«Այդ զրույցի ընթացքում ռուսական կողմին որոշակի տեղեկատվություն է տրամադրվել Ջիդդայում կայացած հանդիպման մասին», - նշել է Պեսկովը։

Ջիդդայում մարտի 11-ին տեղի ունեցած բանակցություններից հետո ԱՄՆ-ն ու Ուկրաինան համատեղ հայտարարություն տարածեցին՝ նշելով, որ Ուկրաինան համաձայնել է ընդունել անհապաղ 30-օրյա հրադադարի մասին ԱՄՆ-ի առաջարկը և քայլեր ձեռնարկել Ռուսաստանի ներխուժումից հետո կայուն խաղաղության վերականգնման ուղղությամբ։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն էլ ասաց, որ «գնդակն այժմ Մոսկվայի դաշտում է»։

Թրամփը նախօրեին տեղեկացրեց, որ ԱՄՆ ներկայացուցիչները մեկնում են Ռուսաստան՝ Ուկրաինայի հարցով բանակցությունների՝ հույս հայտնելով, որ կհաջողվի զինադադարի համաձայնություն կնքել։



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG