«Ուրախալի է, որ Ադրբեջանը խաղաղության պայմանագիրը համաձայնեցրել է Հայաստանի հետ»,- այսօր Բուդապեշտում Թյուրքական պետությունների կազմակերպության անդամ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպման ընթացքում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանը։
«Եթե երկու երկրների միջև կայուն խաղաղություն հաստատվի, դա բազմաթիվ հնարավորություններ կստեղծի թյուրքական աշխարհի համար։ Համոզված եմ, որ հաղթական նախագահ Իլհամ Ալիևը պատմության մեջ կմնա որպես մեկը, որ խաղաղություն է բերել տարածաշրջան», - նշել է Էրդողանը»։
Մարտի 13-ին Բաքուն և Երևանը հայտարարեցին՝ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններն ավարտվել են:
Երևանը հաստատել էր՝ ընդունել է Ադրբեջանի առաջարկությունները համաձայնագրի նախագծի չհամաձայնեցված երկու հոդվածների վերաբերյալ։