Ուկրաինայում վերջին 24 ժամվա ընթացքում ռուսական հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն 2 մարդ, վիրավորվել՝ 22-ը, հայտնել են Ուկրաինայի իշխանությունները։
Դոնեցկի մարզի արևելքի բնակավայրերը ենթարկվել են ինտենսիվ հրետակոծությունների։
Տարածաշրջանի նահանգապետ Վադիմ Ֆիլաշկինի խոսքով՝ հարձակման հետևանքով կա 2 զոհ, վիրավորվել է 11 մարդ։
Ռուսական զորքերը նաև հարվածներ են հասցրել Խարկովի, Խերսոնի և Զապորոժիեի շրջաններին՝ վիրավորելով առնվազն 11 մարդու և վնասելով տներ ու ենթակառուցվածքներ, հայտնել են տարածաշրջանի պաշտոնյաները։
Խերսոնում ռուս զինվորականները «հարվածել են կարևոր ենթակառուցվածքի օբյեկտին և բջջային աշտարակին», ինչպես նաև «բնակելի թաղամասերին», հայտնել է տարածաշրջանի նահանգապետ Ալեքսանդր Պրոկուդինը։
Ռուսաստանը հայտարարել է, որ իր հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները գիշերը Ուկրաինային սահմանակից երեք շրջաններում խոցել են 13 անօդաչու թռչող սարքեր:
ՌԴ պաշտպանության նախարարության պնդմամբ՝ Բելգորոդի և Կուրսկի շրջաններում վեց անօդաչու թռչող սարք է խոցվել։