ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթ օրը հայտարարել է, որ ուկրաինական պատերազմը դադարեցնելու շուրջ բանակցությունները հավանաբար հաջող են ընթանում՝ հավելելով, որ կա ժամանակ, երբ պետք է հաշտվել կամ լռել:
Սանկտ Պետերբուրգում ուրբաթ օրը բանակցել են Ռուսաստանի նախագահն ու ԱՄՆ նախագահի ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը:
Բանակցություններն ընթացել են նախագահական գրադարանի շենքում՝ փակ դռների հետևում, օրակարգի հիմնական թեման՝ Ուկրաինայում տիրող իրավիճակն է եղել:
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևն էր հանդիպել Ուիթքոֆի հետ։
Դմիտրիևը թեև բանակցություններից մանրամասներ չի ներկայացրել, սակայն դրանք արդյունավետ է որակել։