Ուկրաինայի Կիրովոգրադի շրջանի Դոլինսկայա քաղաքի բարձրահարկ շենքին ԱԹՍ-ն հարվածից երեք խաղաղ բնակիչ է տուժել։
Ըստ տեղի իշխանությունների՝ տուժածները մայր և դուստրեր են։ Շենքի 38 բնակարանների բնակիչները տարհանվել են։
Նշվում է, որ հարձակման է ենթարկվել նաև Կրոպիվնիցկի շրջանը, տուժածներ չկան։
Իսկ Կիևում ԱԹՍ բեկորներից հրդեհ է բռնկվել Սվյատոշինսկի շրջանի արդյունաբերական ձեռնարկության տարածքում, ինչպես նաև այրվել են հարակից բնակելի շենքի բակում գտնվող մեքենաները։
Ուկրաինական կողմը նշում է, որ ռուս զինվորականները պարբերաբար հարվածում են ուկրաինական խաղաղ շրջաններին։ Ռուսաստանի ղեկավարությունն էլ հերքում է թիրախային հարձակումներն ուկրաինական քաղաքների և գյուղերի, քաղաքացիական ենթակառուցվածքների ուղղությամբ։