Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքները 30 օրով չթիրախավորելու շուրջ համաձայնության ժամկետը սպառվել է, այս մասին այսօր հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Ամիսը լրացել է։ Այս պահի դրությամբ Գերագույն գլխավոր հրամանատար՝ նախագահ Պուտինից այլ հանձնարարականներ չկան», - ասել է Պեսկովը «Ֆրանս Պրեսս» գործակալության հարցին ի պատասխան։
Կարճատև հրադադարը միակ համաձայնությունն է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հաջողվել էր ստանալ Ռուսաստանից՝ երեք տարի շարունակվող պատերազմը դադարեցնելուն ուղղված միջնորդական ջանքերի ընթացքում։
Պուտինը մերժել էր ԱՄՆ-Ուկրաինա համատեղ առաջարկը՝ անվերապահ և լիարժեք հրադադարի վերաբերյալ։
Կիևը շարունակաբար մեղադրել է Մոսկվային պայմանավորվածությունը խախտելու համար, պնդելով, որ չնայած համաձայնությանը ռուսական ուժերը անդադար թիրախավորել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքները: