Մատչելիության հղումներ

Ուկրաինայի դեմ պատերազմը Ռուսաստանի համար «գոյության հարց» է. Կրեմլ


Կրեմլն այսօր հայտարարել է, որ Ուկրաինայի դեմ պատերազմը Ռուսաստանի համար «գոյության հարց» է՝ էլ ավելի խորացնելով հիասթափությունը ավելի քան երեք տարի շարունակվող պատերազմը դադարեցնելու՝ մինչ օրս ապարդյուն ջանքերի շուրջ։

Անցած ուրբաթ Ստամբուլում կայացած ռուս-ուկրաիանական բանակցությունների երկրորդ փուլն էլ ավարտվեց առանց էական առաջընթացի։

«Մեզ համար դա գոյության հարց է, մեր ազգային շահերի, անվտանգության, մեր ապագայի և մեր երեխաների», - այսօր ասել է Դմիտրի Պեսկովը՝ արձագանքելով ԱՄՆ նախագահին, ով Մոսկվայի ու Կիևի պատերազմը համեմատել էր երկու կռվող երեխաների հետ։


XS
SM
MD
LG