Մատչելիության հղումներ

Կիևում հրթիռային և ԱԹՍ-երի հարձակման հետևանքով զոհվել է 4 մարդ, վիրավորվել՝ առնվազն 20-ը


Այսօր առավոտյան Կիևում հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով զոհվել է չորս մարդ, վիրավորվել՝ առնվազն 20-ը։

Ուկրաինայի իշխանությունների հաղորդմամբ՝ սա ավելի քան երեք տարի շարունակվող պատերազմի ընթացքում տեղի ունեցած ամենազանգվածային և ինտենսիվ հարձակումներից մեկն էր, որը շարունակվել է մի քանի ժամ․ ռուսական կողմը, ըստ հաղորդումների, օգտագործել է թևավոր հրթիռներ և կամիկաձե անօդաչու թռչող սարքեր։

Կիևի ռազմական վարչակազմի ղեկավար Տիմուր Տկաչենկոն ասել է, որ անօդաչու թռչող սարքերը հարվածել են քաղաքի արևելյան կողմում գտնվող բարձրահարկ բնակելի շենքի վերին հարկերին և հրդեհ է բռնկվել։

Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտարարել են, որ քաղաքը թիրախավորվել է անօդաչու թռչող սարքերով և «Կալիբր» թևավոր հրթիռներով։ Հարձակման ժամանակ լսվել է ռուսական կամիկաձե անօդաչու թռչող սարքերի բզզոցի ձայնը՝ ուղեկցվելով ուկրաինական հակաօդային կրակի ձայներով, հաղորդում է Reuters-ը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունիսի 4-ին հայտարարել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խոստացել է պատասխանել ռուսական ռազմական օդանավակայանների վրա հարձակմանը:

Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հարձակումն իրականացրել էր հունիսի 1-ին, իսկ ավելի ուշ հայտարարել է, որ խոցվել է ավելի քան 40 ռմբակոծիչ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG