Մատչելիության հղումներ

Ուկրաինացիների մեծամասնությունը կողմ է պատերազմի «փոխզիջումային» ավարտին. Socis-ի հարցում


Ուկրաինացիների մեծամասնությունը կողմ է պատերազմի «փոխզիջումային» ավարտին. Socis սոցիոլոգիական ընկերության անցկացրած հարցումներով՝ նախորդ տարվա դեկտեմբերին հարցվածների 50,6 տոկոսը պատերազմի լավագույն ելքը համարել է այլ երկրների առաջնորդների հետ փոխզիջումային տարբերակ գտնելը, այնինչ նույն՝ նախորդ տարվա փետրվարին այդ տարբերակին կողմ էր ընդամենը 36 տոկոսը։

Կրկնակի նվազել է նաև այն մարդկանց թիվը, որ կարծում են պատերազմն անհրաժեշտ է շարունակել, քանի դեռ վերականգնված չեն Ուկրաինայի միջազգայնորեն ճանաչված սահմանները։

«Հարցվածների միայն 14,7 տոկոսն է այս կարծիքին»,- նշում է «Украинская правда» պարբերականը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG