Մատչելիության հղումներ

Ուկրաինան Կրիվոյ Ռոգին հարվածների հարցով ՄԱԿ-ի ԱԽ նիստ է խնդրել


Կրիվոյ Ռոգը հարվածներից հետո, 2-ը ապրիլի, 2025թ․
Կրիվոյ Ռոգը հարվածներից հետո, 2-ը ապրիլի, 2025թ․

Ուկրաինան Կրիվոյ Ռոգի վրա ռուսական հարձակման հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստ է պահանջել։

Ապրիլի 4-ին ուկրաինական կողմը հաղորդեց, որ Կրիվոյ Ռոգ արդյունաբերական քաղաքի բնակելի թաղամասին ռուսական հրթիռակոծության հետևանքով առնվազն 20 մարդ է զոհվել, այդ թվում՝ 9 երեխա։

«Անցյալ շաբաթ Կրիվոյ Ռոգում Ռուսաստանի բալիստիկ հրթիռի հարվածից 9 երեխա է զոհվել, ինչը 2022-ից ի վեր մեկ հարձակման արդյունքում զոհված ուկրաինացի երեխաների ամենաբարձր ցուցանիշն է։ Ռուսաստանը հարվածել է բնակելի թաղամասի խաղահրապարակին։ Ուկրաինան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստ և ԵԱՀԿ Մշտական խորհրդի արտահերթ նիստ է նախաձեռնել՝ ուշադրություն հրավիրելու ռուսական հանցագործությունների վրա», - X-ում գրել է Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգան՝ նշելով, որ նիստերը կկայանան երեքշաբթի։

«Մենք կոչ ենք անում խստորեն դատապարտել և վճռական քայլեր ձեռնարկել: Ռուսաստանը պետք է դադարեցնի ահաբեկել ուկրաինացի երեխաներին և խաղաղ բնակիչներին, արձագանքի ամբողջական հրադադարի մասին ԱՄՆ-ի առաջարկին», - հայտարարել է Սիբիգան։

Մարտի 4-ին Կրիվոյ Ռոգին հասված հարվածի հետևանքով վնասվել են նաև մոտ երկու տասնյակ բարձրահարկ շենքեր, ավելի քան 30 ավտոմեքենա, դպրոցներ և ռեստորաններ:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ հարձակման թիրախը քաղաքում ռազմական պաշտոնյաների հանդիպումն էր, և հարվածն էլ բնութագրել որպես «բարձր ճշգրտության»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG