Մատչելիության հղումներ

Ուկրաինան և Ռուսաստանը զոհվածների դիերի հերթական փոխանակումն են իրականացրել


Կարմիր Խաչի աշխատակիցները Ռուսաստանի և Ուկրաինայի միջև դիերի փոխանակման ժամանակ, արխիվ
Կարմիր Խաչի աշխատակիցները Ռուսաստանի և Ուկրաինայի միջև դիերի փոխանակման ժամանակ, արխիվ

Ուկրաինան և Ռուսաստանը զոհվածների դիերի հերթական փոխանակումն են իրականացրել: Այդ մասին հաղորդում են Ուկրաինայի ռազմագերիների հարցերով համակարգող շտաբը և Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին:

Շտաբը հայտնում է, որ Ուկրաինային են վերադարձվել զոհվածների 1003 մարմիններ: Մեդինսկին գրել է, որ Ուկրաինային են փոխանցվել 1000, Ռուսաստանին՝ 26 դիեր:

Ըստ Վլադիմիր Պուտինի օգնականի՝ փոխանակումը տեղի է ունեցել ստամբուլյան պայմանավորվածությունների շրջանակում:

Ուղիղ բանակցությունների երկրորդ փուլում այս տարվա հունիսի 2-ին Ստամբուլում Ուկրաինան և Ռուսաստանը պայմանավորվել են ծանր հիվանդ ռազմագերիների, զոհված զինծառայողների մարմինների՝ «6 հազարը 6 հազարի դիմաց» սկզբունքով, ինչպես նաև 18-25 տարեկան անձանց փոխանակման շուրջ: Սակայն կողմերի փոխանակած դիերի թիվն արդեն գերազանցել է սահմանված թիվը: Դիերի նախորդ փոխանակումը կատարվել էր անցած ամիս:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG