Մատչելիության հղումներ

Ռուսաստանը իր ակտիվների կիրառման հետ կապված զգուշացրել է եվրոպական երկրներին


ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը նախազգուշացրել է եվրոպական պետություններին, որ եթե Ռուսաստանի ակտիվներն օգտագործվեն որպես օգնություն Ուկրաինային, Մոսկվան կգործի ԵՄ ցանկացած երկրի դեմ:

«Եթե սա տեղի ունենա, Ռուսաստանը կհետապնդի Եվրամիության պետություններին, ինչպես նաև Բրյուսելից և որոշ եվրոպական երկրներից անհատներին, որոնք փորձեն առգրավել մեր գույքը, մինչև դարի ավարտը», – գրել է Մեդվեդևը իր Տելեգրամում։

Նա նշել է, որ Ռուսաստանը սա կիրականացնի «բոլոր հնարավոր ձևերով»։

ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալլասն ավելի վաղ հայտարարել էր, որ Ռուսաստանը Եվրամիության երկրներում սառեցված իր ակտիվները ետ չի ստանա, եթե Ուկրաինային փոխհատուցում չվճարի պատերազմի ընթացքում հասցված վնասի համար:

Reuters-ը նաև հաղորդել է, որ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ցանկանում է, որ Եվրոպական միությունը նոր միջոց գտնի Ուկրաինայի պաշտպանությունը Ռուսաստանից ֆինանսավորելու համար՝ օգտագործելով Եվրոպայում սառեցված ռուսական ակտիվներին առնչվող կանխիկ մնացորդները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG