Մատչելիության հղումներ

Ուկրաինական ԱԹՍ-ն հարվածել է ռուսական առանցքային նավթային նավահանգստին՝ վնասելով օտարերկրյա նավեր


Ուկրաինական անօդաչու թռչող սարքը վնասել է առնվազն երկու արտասահմանյան նավ ռուսական Սևծովյան Տուափսեի նավահանգստում, հայտնել են Ռուսաստանի իշխանությունները:

Ըստ նույն աղբյուրի՝ տեղում հրդեհ է բռնկվել:

Ուկրաինական կողմը հայտնել է, որ անօդաչու թռչող սարքով հարվածել է Տուապսեի նավթային տերմինալին:

Ռուսական և Ուկրաինական Տելեգրամ լրատվական ալիքներում հրապարակված չստուգված կադրերում երևում է, թե ինչպես են գիշերը այրվում տերմինալն ու լցանավը:

Օպերատիվ շտաբում հայտարարել են, որ նավերի անձնակազմերի շրջանում զոհեր չկան, և որ բոլոր հրդեհները մարվել են, սակայն տերմինալի շենքերին ու ենթակառուցվածքներին վնաս է հասցվել:

XS
SM
MD
LG