Մատչելիության հղումներ

Ուկրաինացի զինվորականները հայտարարում են, որ Պոկրովսկը պահում են կատաղի մարտերի պայմաններում


Ուկրաինայի ռազմական իշխանությունները պնդում են, որ իրենց զորքերը պահպանում են մերձճակատային Արևելյան Պոկրովսկ քաղաքը՝ շուրջ 170 հազար ռուս զինծառայողների դեմ կատաղի մարտերի պայմաններում:

«Պոկրովսկից հակառակորդի ուժերը ոչնչացնելու և դուրս մղելու համապարփակ գործողությունը շարունակվում է», - նշել է Զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին քաղաքի համար պայքարն առաջնահերթություն է անվանել: Զելենսկին ասել էր, որ ռուսական կողմը մոտ 170 հազար զինծառայող է կենտրոնացրել Պոկրովսկի շրջանում, և որ նրանք ծանր կորուստներ են կրում: Նա չի խոսել ուկրաինական զորքերի թվաքանակի կամ կորուստների մասին։

Արևմտյան ԶԼՄ-ների հաղորդումներից հետո Կիևը հաստատել է, որ հատուկ նշանակության ուժեր են տեղափոխվել ռազմավարական նշանակություն ունեցող քաղաք:

Վերլուծաբանները նախազգուշացնում են, որ քաղաքի անկումը կարող է ռուսական զորքերի համար ճանապարհ բացել դեպի արևմուտք՝ Դնեպրոպետրովսկ, ինչը վտանգի տակ կդնի Ուկրաինայի հարավային շրջանները:

Ռուսաստանի պաշտպանության նախարարության «Զվեզդա» լրատվական ծառայությունը նոյեմբերի 1-ին հայտնել է, որ ուկրաինական զորքերը սկսում են հանձնվել Պոկրովսկում:

Պատերազմի պայմաններում կողմերի հաղորդումները ստուգել չի հաջողվում:


XS
SM
MD
LG