Միացյալ Նահանգներում ուղղաթիռն ընկել է Նյու Յորքի մոտ՝ Մանհեթենի արևմտյան հատվածում գտնվող Հուդզոն գետը: Ուղղաթիռի կործանման հետևանքով վեց զոհ կա՝ երեք մեծահասակ և երեք երեխա:
Զոհվածների, այդ թվում՝ Իսպանիայից ժամանած ընտանիքի ինքնությունը դեռ պարզված չէ, գրում են տեղի լրատվամիջոցները:
Ուղղաթիռը կորցրել է կառավարումը Ջորջ Վաշինգտոնի կամրջի ուղղությամբ շրջվելուց անմիջապես հետո: Պատճառը պարզվում է: