Մատչելիության հղումներ

Որքա՞ն գումար կտրամադրեն հարուստ պետությունները զարգացող երկրներին․ բանակցությունները շարունակվում են


Որքա՞ն գումար պետք է տրամադրեն հարուստ պետությունները զարգացող երկրներին կլիմայական մարտահրավերներին դիմակայելու համար, Բաքվում ընթացող կլիմայական համաժողովը մոտենում է ավարտին, բայց առայժմ օրակարգի ըստ էության գլխավոր հարցով համաձայնություն չկա:

ՄԱԿ-ի հաշվարկներով զարգացող երկրներին մինչ 2030 թվականը 5,8-ից 6,8 տրիլիոն դոլար է պետք կլիմայական նպատակներին հասնելու համար․ սա տարեկան շուրջ 1․3 տրիլիոն դոլար է կազմում՝ 13 անգամ ավելի շատ, քան այժմ է նախատեսված։

Աղքատ երկրները թեև ահագնացող կլիմայական փոփոխությունների, գլոբալ տաքացման ու բնակաn աղետների համար «մեղքի» փոքր բաժին ունեն, բայց դրանցից ամենաշատն են տուժում:

2009-ին հարուստ երկրները համաձայնեցին միասին տարեկան 100 միլիարդ դոլար հատկացնել զարգացող պետություններին, շուրջ տասը տարի առաջ Փարիզում էլ որոշվեց՝ թիրախային շեմը պետք է փոխվի, նախատեսվում էր, որ բանակցությունների կուլմինացիան հենց COP 29-ը կլինի և Բաքվում նոր համաձայնություն ձեռք կբերվի. համաշխարհային առաջնորդերն, այդուհանդերձ, COP 29-ից դրական ակնկալիքներ ունեն։

Ռիո դե Ժանեյրոյում ընթացող Մեծ քսանյակի (G20) գագաթնաժողովի ընթացքում առաջնորդները հռչակագիր են ընդունել՝ հայտարարելով՝ Բաքվի բանակցություններից հաջող արդյունք են սպասում․ - «Մենք հայտարարում ենք COP29-ի նախագահությանը մեր աջակցության մասին և պարտավորվում ենք հաջող բանակցություններ անցկացնել Բաքվում։ Մենք ընդգծում ենք միջազգային աջակցության ավելացման անհրաժեշտությունը, այդ թվում՝ զարգացող երկրների համար կլիմայի ֆինանսավորումն ու ներդրումները»:

Հայտարարությանը Բաքվից արդեն արձագանքել են՝ Մեծ 20-ի երկրների հստակ ուղերձ հղեցին COP29-ի իրենց բանակցորդներին՝ առանց ֆինանսական նոր թիրախի Բաքվից չհեռանաք, ընդգծել է ՄԱԿ-ի կլիմայի փոփոխությունների մասին շրջանակային կոնվենցիայի գլխավոր քարտուղար Սայմոն Սթիլը:

«Առաջնորդներն ընդգծել են, որ գլոբալ համագործակցությունը առաջնային կարևորություն ունի, COP29-ը պետք է ցույց տա՝ ինչպես անել դա՝ նոր հավակնոտ ֆինանսական նպատակներով», - նշել է նա:

XS
SM
MD
LG