Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի կլիմայի հարցերով ղեկավարը G20-ի ղեկավարներից աջակցություն է խնդրում


ՄԱԿ-ի կլիմայի հարցերով ղեկավարը աշխարհի խոշորագույն տնտեսությունների՝ G20-ի ղեկավարներին կոչ է արել աջակցության ազդանշան ուղարկել կլիմայի գլոբալ ֆինանսավորման ջանքերին։ Նրանք հաջորդ շաբաթ նախատեսում են հանդիպել Ռիո դե Ժանեյրոյում, որպեսզի օգնեն համաձայնության հասնել COP29-ի բանակցություններում:

ՄԱԿ-ի կլիմայի բարձրաստիճան պաշտոնյա Սայմոն Ստիլի կոչը հնչում է այն ժամանակ, երբ Բաքվում COP29 գագաթնաժողովի բանակցողները փորձում են համաձայնություն ձեռք բերել՝ ավելացնելու ֆինանսավորումը գլոբալ տաքացման վատթարացման հետևանքների դեմ պայքարելու համար:

«Հաջորդ շաբաթվա գագաթնաժողովը պետք է հստակ գլոբալ ազդանշաններ ուղարկի», - նամակում նշել է Սթիլը։

XS
SM
MD
LG