«Միացյալ Նահանգների հետ բանակցությունների հարցում մենք ոչ չափից ավելի լավատես ենք, ոչ էլ չափից ավելի հոռետես»,- այսօր Թեհրանում մեկնաբանելով Վաշինգտոնի հետ բանակցությունները՝ հայտարարել է Իսլամական Հանրապետության գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին։
«ԱՄՆ-ի դիրքորոշման առումով ես խիստ հոռետես եմ, սակայն վստահ եմ իրանցի բանակցողների կարողությունների վրա»,- նշել է Խամենեին։
Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի խոսքով՝ սկզբնական փուլում բանակցությունների մեջ մտնելու որոշումը լավ արդյունք է տվել. «Բայց անգամ դրանից հետո հարկավոր է շատ ուշադիր լինել, որովհետև թե մեր, թե հակառակ կողմի կարմիր գծերը շատ հստակ են»։