Մատչելիության հղումներ

Թեհրանը հրաժարվում է քննարկել իր ռազմական կարողությունների սահմանափակման հարցը


Իրանի դրոշը, արխիվ
Իրանի դրոշը, արխիվ

«Թեհրանը որևէ պարագայում չի պատրաստվում ԱՄՆ-ի հետ քննարկել իր ռազմական կարողությունների սահմանափակման հարցը», - այսօր Իրանի պետական հեռուստատեսության եթերում հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի պաշտոնական ներկայացուցիչ Ալի Մոհամադ Նաինին։

«Ազգային անվտանգությունը, պաշտպանությունն ու ռազմական կարողությունները այն կարմիր գծերն են, որոնք Իսլամական հանրապետությունը հատել չի կարող։ Մենք որևէ պարագայում այդ թեմաներով քննարկումների մեջ չենք ներգրավվելու», - հայտարարել է կորպուսի խոսնակը։



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG