Մատչելիության հղումներ

Նովոսիբիրսկում վարսավիր Ռյապոլովին դատապարտեցին 13 տարվա ազատազրկման՝ զինկոմիսարիատը պայթեցնելու փորձի համար


Նովոսիբիրսկի դատարանը վարսավիր Եվգենի Ռյապոլովին դատապարտեց 13 տարվա ազատազրկման՝ զինկոմիսարիատի շենքը պայթեցնելու փորձի համար։

Անցած տարվա դեկտեմբերին 27-ամյա Ռյապոլովը ձերբակալվել էր ահաբեկչության փորձի և պայթուցիկներ անօրինական պահելու մեղադրանքով։

Քննիչների վարկածով՝ նա զինկոմիսարիատի շենքի մոտ պայթուցիկ էր տեղադրել, բայց չի կարողացել մտադրությունն իրականացնել իր կամքից անկախ հանգամանքների պատճառով։

Տեղի լրագրողները նրան ազգայնական են բնութագրում։ Դատարանում նա ասել է, որ մինչև 19 տարեկանն արմատական էր, բայց հետո հրաժարվել է նախկին հայացքներից ու դարձել վարսավիր։ Նախկինում նա երկու անգամ դատապարտվել է, այդ թվում՝ հականացիստի վրա հարձակվելու համար։

Ռուսաստանի Ուկրաինա ներխուժումից հետո, մասնավորապես, զորակոչի շրջանում, Ռուսաստանի տարբեր քաղաքներում զինկոմիսարիտների շենքի մոտ բողոքի ակցիաներ ու հարձակումներ են տեղի ունեցել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG